Սթիվեն Հոքինգի կարծիքով՝ մարդկությունը չի ապրի եւս մեկ հազարամյակ
Բրիտանացի տեսաբան-ֆիզիկոս Սթիվեն Հոքինգն այն կարծիքին Է, որ մարդկությունը Երկրի վրա չի գոյատեւի առաջիկա հազարամյակում:
Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The Daily Mail թերթին, գիտնականը հայտարարել Է՝ ելույթ ունենալով Օքսֆորդում:
«Չեմ կարծում, որ մենք հազար տարի կապրենք առանց մեր խոցելի մոլորակից փախչելու,-ասել Է Հոքինգը:-Կարծում եմ, որ մարդկությունն ապագա չունի, եթե չհաստատվի տիեզերքում»:
Ըստ նրա՝ մեծանում Է այն բանի վտանգը, որ կյանքը մոլորակի վրա կարող Է անհետանալ աղետալի իրադարձությունների հետեւանքով, որոնք պայմանավորված կլինեն հանկարծակի սկսված միջուկային պատերազմով, արհեստականորեն ստեղծված վիրուսով կամ արհեստական ինտելեկտի գործունեությամբ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Armenpress.am