Ֆրանսիայի երիտասարդությունը մտահոգված է հասարակությունում ագրեսիայի աճով
https://parstoday.ir/hy/news/world-i42988-Ֆրանսիայի_երիտասարդությունը_մտահոգված_է_հասարակությունում_ագրեսիայի_աճով
Հարցմանը մասնակցած ֆրանսիացիների 84 տոկոսը կարծում է, որ հասարակությունում ագրեսիայի մակարդակը շատ ուժեղ է։ 70 տոկոսը համարում է,որ այսօր այն «ավելի բարձր է, քան առաջ»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 17, 2016 05:50 Asia/Tehran
  • Ֆրանսիայի երիտասարդությունը մտահոգված է հասարակությունում ագրեսիայի աճով

Հարցմանը մասնակցած ֆրանսիացիների 84 տոկոսը կարծում է, որ հասարակությունում ագրեսիայի մակարդակը շատ ուժեղ է։ 70 տոկոսը համարում է,որ այսօր այն «ավելի բարձր է, քան առաջ»։

Հարցումը, որի ամբողջական արդյունքները հրապարակվելու են նոյեմբերի 17-ին, անցկացրել էր Opinionway սոցծառայությունը հազար երիտասարդ ֆրանսիացիների շրջանում։ Բռնության աճի հիմնական ցուցիչները, ըստ հարցման մասնակիցների, ահաբեկչությունն է  (45%), հանցագործությունները  (11%) ու կրոնական ծայրահեղականությունը (10%)։ Այս իրավիճակի հիմնական պատճառը, ըստ հարցման մասնակիցների, կրթական համակարգի ձախողումն է, հայտնում է RFI–ն։

Ի դեպ, ֆրանսիացիները հիմնականում (64%) հենց կրթական հաստատություններում են   բախվում ագրեսիայի։ Այս վարկանիշում հաջորդ տեղում պետհաստատություններ են (61%)  ու հասարակական տրանսպորտը (44%)։

19 տոկոսը հայտնել է, որ վերջին երեք ամիսներին հենց իրենք բռնության զոհ են դարձել։ Ինչ վերաբերում է  ոչ բարեկեցիկ թաղամասերին՝  ապա այստեղ վերջին երեք ամիսներին ագրեսիայի է բախվել հարցման մասնակիցների 38 տոկոսը։

Ընդ որում հարցման մասնակիցները չեն հավատում, որ քաղաքական համակարգն ունակ է շտկել իրավիճակը։

Միեւնույն ժամանակ 74 տոկոսը լավատեսաբար է տրամադրված իր ապագայի հանդեպ, չնայած 54 տոկոսը համարում է, որ ավելի լավ կլիներ, եթե իրենց լքեին Ֆրանսիան։

News.am