Տիրոջ գերեզմանում տարօրինակ խանգարումները շարքից հանել են գիտնականների սարքերը
https://parstoday.ir/hy/news/world-i42991-Տիրոջ_գերեզմանում_տարօրինակ_խանգարումները_շարքից_հանել_են_գիտնականների_սարքերը
Գիտնականները , որոնք Երուսաղեմում Տիրոջ գերեզման տաճարում հետազոտում են Քրիստոսի ենթադրյալ գերեզմանը , անսպասելի խոչընդոտի են բախվել՝ անբացատրելի էլեկտրամագնիսական խանգարումները շարքից հանել են որոշ չափիչ սարքեր, հայտնում է «Ինտերֆաքսը» ՝ վկայակոչելով իսպանական լրատվամիջոցները։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 17, 2016 06:05 Asia/Tehran
  • Տիրոջ գերեզմանում տարօրինակ խանգարումները շարքից հանել են գիտնականների սարքերը

Գիտնականները , որոնք Երուսաղեմում Տիրոջ գերեզման տաճարում հետազոտում են Քրիստոսի ենթադրյալ գերեզմանը , անսպասելի խոչընդոտի են բախվել՝ անբացատրելի էլեկտրամագնիսական խանգարումները շարքից հանել են որոշ չափիչ սարքեր, հայտնում է «Ինտերֆաքսը» ՝ վկայակոչելով իսպանական լրատվամիջոցները։

Բացի դրանից հետազոտողների խոսքով իրենք դամբարանից հաճելի բուրմունք են զգացել։

Հոկտեմբերին գիտնականները պատմության մեջ առաջին անգամ Տիրոջ գերեզման տաճարում Քրիստոսի գերեզմանի տապանաքարի վրայից հանել էին սպիտակ մարմարե սալիկը, որը դրվել էր 1555-ին։ Մասնագետները հույս ունեն, որ կկարողանան բացահայտել այն գաղտնիքը, թե ինչպես է Կոնստանտին կայսրի մայրը՝ սուրբ Հեղինեն, իմացել, որ հենց այս քարանձավն է Տիրոջ գերեզմանը։

News.am