Իրան. Արաբիան Իսլամական համագործակցության կազմակերպությանը պատանդ է վերցրել
https://parstoday.ir/hy/news/world-i43216-Իրան._Արաբիան_Իսլամական_համագործակցության_կազմակերպությանը_պատանդ_է_վերցրել
Պաղեստինի պաշտպանության միջազգային համաժողովի գլխավոր քարտուղարն ասել է. «Իսլամական համագործակցության կազմակերպությունը Արաբիայի սխալ միջամտությունների ու ճնշումների անտեսոմ է իր գերակայությունները»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 19, 2016 06:56 Asia/Tehran
  • Իրան. Արաբիան Իսլամական համագործակցության կազմակերպությանը պատանդ է վերցրել

Պաղեստինի պաշտպանության միջազգային համաժողովի գլխավոր քարտուղարն ասել է. «Իսլամական համագործակցության կազմակերպությունը Արաբիայի սխալ միջամտությունների ու ճնշումների անտեսոմ է իր գերակայությունները»:

Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը հավելել է. «Դժբախտաբար Արաբիան որպես միջոց է ծառայեցնում Իսլամական համագործակցության կազմակերպությանը: Իսկ կազմակերպությունն իսլամական երկրների հետ համագործակցության և տարածաշրջանի քաղաքական ու անվտանգության բարդ ճգնաժամերի կարգավորմանը սատարելու փոխարեն, աջակցումէ  այդ ռեժիմին»:

«Իսլամական համագործակցության կազմակերպությունը հիմնադրվեց Երուսաղեմի հարցի վրա կենտրոնանալու և Իսրայելի ապօրինի ռեժիմի հարձակումներին դիմակայելու նպատակով: Սակայն այսօր Սիոնիստական ռեժիմին դիմակայելու և Պաղեստինի բռնահարված ժողովրդին պաշտպանելու համար որևէ քայլ չի անում»,-հայտարարել է Ամիր Աբդոլլահյանը: Նա նշել է, որ Իսլամական համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղարի փոփոխությունը սաուդցիների նոր սադրանքն է:

Պաղեստինի պաշտպանության միջազգային համաժողովի գլխավոր քարտուղարն ընդգծել է. «Ռիադն օգտագործում է  այս կազմակերպությանը` անդամ երկրների վրա ճնշում գործադրելու նպատակով»: