Իրան. Արաբիան Իսլամական համագործակցության կազմակերպությանը պատանդ է վերցրել
Պաղեստինի պաշտպանության միջազգային համաժողովի գլխավոր քարտուղարն ասել է. «Իսլամական համագործակցության կազմակերպությունը Արաբիայի սխալ միջամտությունների ու ճնշումների անտեսոմ է իր գերակայությունները»:
Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը հավելել է. «Դժբախտաբար Արաբիան որպես միջոց է ծառայեցնում Իսլամական համագործակցության կազմակերպությանը: Իսկ կազմակերպությունն իսլամական երկրների հետ համագործակցության և տարածաշրջանի քաղաքական ու անվտանգության բարդ ճգնաժամերի կարգավորմանը սատարելու փոխարեն, աջակցումէ այդ ռեժիմին»:
«Իսլամական համագործակցության կազմակերպությունը հիմնադրվեց Երուսաղեմի հարցի վրա կենտրոնանալու և Իսրայելի ապօրինի ռեժիմի հարձակումներին դիմակայելու նպատակով: Սակայն այսօր Սիոնիստական ռեժիմին դիմակայելու և Պաղեստինի բռնահարված ժողովրդին պաշտպանելու համար որևէ քայլ չի անում»,-հայտարարել է Ամիր Աբդոլլահյանը: Նա նշել է, որ Իսլամական համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղարի փոփոխությունը սաուդցիների նոր սադրանքն է:
Պաղեստինի պաշտպանության միջազգային համաժողովի գլխավոր քարտուղարն ընդգծել է. «Ռիադն օգտագործում է այս կազմակերպությանը` անդամ երկրների վրա ճնշում գործադրելու նպատակով»: