Մամուլի տեսություն 19-11-2016
Ֆրանսիայի ընտրություններում հավանաբար հաղթելու են ծայրահեղական աջակողմյանները:
«Շարղ»
Ֆրանսիայի ընտրություններում հավանաբար հաղթելու են ծայրահեղական աջակողմյանները
Ֆրանսիայի վարչապետն ասել է, որ ԱՄՆ նախագահական ընտրություններում Թրամփի նման անհատի հաղթանակը կարող է հանգեցնի նրան, որ Ֆրանսիայում հաջորդ տարի սպասվող ընտրություններում հաղթի նաև ծարահեղական, ազգայնամետ ՝ Մարին Լոպենը: Բեռլինում ունեցած ասուլիսի ժամանակ, ազգային ճակատի թեկնածու ՝ Մարին Լոպենի հաղթելու հավանականության մասին Մանուել Վալսը նշել է.-«Սա հավանական է: հարցումները ցույց են տալիս, որ Լոպենը կարող է ընտրությունները երկրորդ փուլի հասցնել»: ընտրությունները կայանալու են 2017 թվականի մայիսին: Ընտրությունների առաջին փուլն ապրիլին է անցկացվելու: Ֆրանսիայում կան մտահոգություններ այն մասին, որ նույն գործոնը , որի պատճառով Բրիտանիան քվեարկեց Բրեքզիթի օգտին , իսկ Թրամփիը հասավ Սպիտակ տուն , պոպուլիստական ալիքն է եղել, որը կարող է նաև հաղթանակ պարգևել Լոպենին:
Ֆրանսիայում սպասվող նախագահական ընտրությունների մասին «Ղոդս» օրաթերթը մեկ այլ տեսանկյունից է վերլուծել հարցը:
«Ղոդս»
Ժյուպե.«Ես Քլինթոնը չեմ»
Ֆրանսիայի նախագահական ընտրությունների հարցով անցկացված հարցումների առաջատարը հայտարարել է, որ ճիշտ չե նրան համեմատել ԱՄՆ նախագահական պարտված թեկնածու ՝ Հիլարի Քլինթոնի հետ:
Ալեն Ժյուպեն նշել է , որ ԱՄՆ-ում նոյեմբերի 8-ին կայացած ընտրություններից առաջ, շատերը ենաթադրում էին, որ հաղթելու է Քլինթոնը: Այսպիսով Ֆրանսիայի նախագահական ընտրություններում առաջատար թեկնածուն հայտարարել է, որ նույնը կարող է տեղի ունենալ իր երկրում սպասվող ընտրությունների վերաբերյալ և սոցհարցումների արդյունքները կարող են սխալ կանխատեսումներ անել:
Ներկայիս ընտրությունների ֆոնին առաջատար են նախկին նախագահ Նիկոլա սարկոզին և Ալեն Ժյուպենը: Սարկոզին 2013 թվականից ի վեր հարցապնդվում է 2007 թվականին ընտրարշավի համար Կադդաֆու ռեժիմի կողմից 50 միլիոն եվրոյի գաղտնի հանձնման համար, սակայն նա մշտապես հերքել է Լիբիայից գումար ստանալու հարցը:
«Ջոմհուրի էսլամի»
Երուսաղեմում ազանի արգելքն առթել է տարբեր երկրների զայրույթը
Արաբական պետությունների Լիգան դատապարտել է Երուսաղեմի մզկիթներում ազանի արգելման մասին օրենքի նախագծին Սիոնիստական ռեժիմի օրենսդրական կոմիտեի համաձայնությունը: Լիգան սադրիչ է բնութագրել Իսրայելի ռեժիմի այդ որոշումը:
Հորդանանի խորհրդարանի մի պատգամավոր ի նշան բողոքի այդ որոշման դեմ, խորհրդարանում ազան է կարդացել: Հորդանանի «Մուսուլման եղբայրներ»-ը հայտարարել է, որ այդ քայլը ոչ մի արդարացում չունի: Մյուս կողմից ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ Իսրայելի ռեժիմը անարգում է մուսուլմանների կրոնական սկզբունքները: Դա այն դեպքում, երբ Իսրայելի Քնեսեթում աջակողմկան ֆրակցիան հանդես է եկել արաբ պատգամավորներին պատժելու պահանջով, ով եղել է ազանն արգելելու հեղինակը:
«Շարղ»
ԱՄՆ-ի Չինաստանի բանակների փրկարարական ջոկատները համատեղ զորավարժություն են անցկացրել
ԱՄՆ-ի և Չինաստանի բանակայինները համատեղ զորավարժություն են անցկացրել ՝ երկու երկրի միջև մարդկային աղետի արձագանքման հարցում կոորդինացման նպատակով: Զորավարժությունն առաջինն է 2005 թվականից ի վեր: Երկու երկրի ճգնաժամային կառավարման փորձերը փոխվստահության միջավայրի ստեղծման մաս են կազմում: Այդ կապակցությամբ ԱՄՆ բանակի պաշտոնյաներից ՝ Ջերեմի Ռինալդն ասել է, որ զորավարժությունը չափազանց մեծ հաջողություն է ունենալու և կարող է օգնել առաջիկայի քայլերին: Զորավարժությունը տևելու է մեկ շաբաթ :
news.am
Գերմանիայի ֆինանսների նախարարը կոշտ դիրքորոշում ունի «Բրեքսիթի» հարցում
Գերմանիայի ֆինանսների նախարար Վոլֆգանգ Շոյբլեն Financial Times–ին տված հարցազրույցում շարադրել է իր կոշտ դիրքորոշումը ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալու վերաբերյալ գալիք բանակցությունների հարցում։
Նրա խոսքով, նույնիսկ «Բրեքսիթից» հետո Բրիտանիան կաշկանդված է լինելու հարկային նորմերով, որոնք կսահմանափակեն ներդրողներին համար նրա գրավչությունը։
«Քանի դեռ ԵՄ-ից դուրս գալու գործընթացը չի ավարտվել՝ Բրիտանիան պետք է կատարի իր պարտավորությունները, - հայտնել է Շոյբլեն,-Գուցե որոշ պարտավորություններ կպահպանվեն նաեւ ԵՄ-ից դուրս գալուց հետո՝ ընդհուպ մինչեւ 2030 թ․․․ Բացի դրանից, մենք չենք կարող որևէ առատաձեռն արտոնություններ տրամադրել»։
Շոյբլեն վստահեցնում էր, որ Բրիտանիան պետք է հետեւի ներդրումների խթանման միջազգային կանոններին, գրում են հեղինակները։ «Այդ կանոնները վերաբերում են բոլորին՝ անկախ ԵՄ –ին նրանց անդամակցությունից»,- հայտնել է նախարարը։
«Շոյբլեի նախազգուշացնում էր, որ ԵՄ-ից դուրս գալուց հետո Բրիտանիան ստիպված է լինելու եւս մի քանի տարի վճարումներ անել ԵՄ բյուջեին, այս մասին ԵՄ աշխատակազմն արդեն առաջարկներ է արել, որոնցից մեկն էլ Բրիտանիային «դուրս գալու հաշիվ» ներկայացնելն է՝ 40-60 մլրդ եվրոյի չափով»,- գրում է պարբերականը։
Շոյբլեն նաեւ ասել է, որ Բրիտանիան միգրացիոն քաղաքականության ոլորտում արտոնություններ չի ստանա, եթե ուզում է մնալ ԵՄ ընդհանուր շուկայի մասնակից, քանի որ տեղաշարժի ազատությունը ներքին շուկայի հենասյուներից մեկն է։ Նրա խոսքով, ԵՄ երկրների քաղաքացիների ներգաղթի հարցում Բրիտանիայի սահմանափակումը կնշանակի, որ ֆինանսական ընկերությունները կկորցնեն ազատ մուտքը ԵՄ շուկաներ։