Եվրամիությունը համարվում է Իսրայելի ոճրագործությունների մեղսակիցը
https://parstoday.ir/hy/news/world-i43558-Եվրամիությունը_համարվում_է_Իսրայելի_ոճրագործությունների_մեղսակիցը
Եվրոպայում 29 արհեստակցական միություններ հայտարարել են, որ Եվրամիությունը համարվում է պաղեստինցիների նկատմամբ Թել Ավիվի իրականացրած ոճրագործությունների մեղասկիցը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 21, 2016 14:08 Asia/Tehran
  • Եվրամիությունը համարվում է Իսրայելի ոճրագործությունների մեղսակիցը

Եվրոպայում 29 արհեստակցական միություններ հայտարարել են, որ Եվրամիությունը համարվում է պաղեստինցիների նկատմամբ Թել Ավիվի իրականացրած ոճրագործությունների մեղասկիցը:

Վերոհիշյալ արհեստակցական միությունները Բրյուսելում  կայացած համագումարում, ԵՄ-ից պահանջել են չեղարկել Թել Ավիվի հետ առևտրական համաձայնագրերը ՝ Սիոնիստական ռեժիմի կողմից միջազգային օրենքները խախտելու պատճառով:

Միությունների 29 անդամ երկրները Բրյուսելում կայացած երկօրյա համագումարից հետո պաղեստինցիների դեմ Իսրայելի ոճրագործությունների դատապարտման կոչերով ցույցեր են իրականացրել։ Նրանք նշել են, որ բացահայտորեն խախտվել են Իսրայելի և ԵՄ-ի միջև կնքված համաձայնագրերը։

Միությունները հայտարարել են, որ քանի դեռ Եվրամիությունը չի չեղարկել Իսրայելի ռեժիմի հետ իր համաձայնագրերը, դա նշանակում է, որ ԵՄ-ի 28 անդամները սատարում են Թել Ավիվին իր ոճրագործություններում: