Եվրամիությունը համարվում է Իսրայելի ոճրագործությունների մեղսակիցը
Եվրոպայում 29 արհեստակցական միություններ հայտարարել են, որ Եվրամիությունը համարվում է պաղեստինցիների նկատմամբ Թել Ավիվի իրականացրած ոճրագործությունների մեղասկիցը:
Վերոհիշյալ արհեստակցական միությունները Բրյուսելում կայացած համագումարում, ԵՄ-ից պահանջել են չեղարկել Թել Ավիվի հետ առևտրական համաձայնագրերը ՝ Սիոնիստական ռեժիմի կողմից միջազգային օրենքները խախտելու պատճառով:
Միությունների 29 անդամ երկրները Բրյուսելում կայացած երկօրյա համագումարից հետո պաղեստինցիների դեմ Իսրայելի ոճրագործությունների դատապարտման կոչերով ցույցեր են իրականացրել։ Նրանք նշել են, որ բացահայտորեն խախտվել են Իսրայելի և ԵՄ-ի միջև կնքված համաձայնագրերը։
Միությունները հայտարարել են, որ քանի դեռ Եվրամիությունը չի չեղարկել Իսրայելի ռեժիմի հետ իր համաձայնագրերը, դա նշանակում է, որ ԵՄ-ի 28 անդամները սատարում են Թել Ավիվին իր ոճրագործություններում: