Նեթանյահուն կայցելի Ադրբեջան
Նոյեմբեր 23, 2016 11:14 Asia/Tehran
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն դեկտեմբերի 13-ին կայցելի Ադրբեջան:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ադրբեջանական ԱՊԱ-ին հայտնել է դիվանագիտական աղբյուրը:
Այցը կտևի մեկ օր, այնուհետև Նեթանյահուն կմեկնի Ղազախստան: Սա Նեթանյահուի առաջին այցն է այս երկրներ վարչապետի պաշտոնում:
Այցի շրջանում ակնկալվում է մի շարք փաստաթղթերի ստորագրում տնտեսական ոլորտում համագործակցության վերաբերյալ:
Armenpress.am
Պիտակ