Մարսի վրա վիթխարի ծով են հայտնաբերել
https://parstoday.ir/hy/news/world-i43846-Մարսի_վրա_վիթխարի_ծով_են_հայտնաբերել
Ամերիկացի և կանադացի երկրաֆիզիկոսները հայտնաբերել են սառած ջրի վիթխարի ծով, որը թաքնված Է Մարսի մակերեւույթի տակ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 23, 2016 13:53 Asia/Tehran
  • Մարսի վրա վիթխարի ծով են հայտնաբերել

Ամերիկացի և կանադացի երկրաֆիզիկոսները հայտնաբերել են սառած ջրի վիթխարի ծով, որը թաքնված Է Մարսի մակերեւույթի տակ:

Հետազոտությունը հրապարակված Է Geophysical Research Letters-ում, ինչի մասին հաղորդել Է NASA-ն։
Ջրասառույցից (50 – 80 տոկոս), ավազից և գազերից բաղկացած շերտը գտնվում Է մակերեւույթի տակ 1 – 10 մետր խորության վրա՝ Ուտոպիա հարթավայրի արևմուտքում՝ մոտավորապես հասարակածից մինչև հյուսիսային բևեռ կես ճանապարհին: Սառած ջրամբարն ունի 80 – 170 մետր հաստություն և 14,3 հազար քառակուսի կիլոմետր ծավալ:

Գիտնականներին սառած ծովը հաջողվել Է հայտնաբերել MRO (Mars Reconnaissance Orbiter) ուղեծրային կայանի SHARAD (Shallow Radar) ռադիոտեղորոշիչի միջոցով:

1in.am