Բրազիլական բանկերը կարող են առևտուր իրականացնել Իրանի հետ
Բրազիլիայի ԱԳ նախարարության առևտրի հարցերով պաշտոնյա Ռոդրիգո Ազերեդոյի չորեքշաբթի օրը կատարած հայտարարության համաձայն, ԱՄՆ գանձապահության նախարարությունը բրազիլիական բանկերին վստահեցրել է, որ առանց պատժամիջոցների կապակցությամբ մտահոգության, կարող են ինքնաթիռների և այլ սարքերի վաճառքի պայմանագրեր կնքել Իրանի հետ:
Համաձայն «Ֆարս» լրատվական գործակալության հաղորդման, Ազերեդոն նշել է. «Իրանի հետ առևտուր իրականացնող ոչ-ամերիկյան ակտիվ կազմակերպությունների նկատմամբ շրջափակումները դադարեցվեցին անցած հունվարին` Համատեղ ակտի ծրագրի ստորագրումից հետո: Սակայն բրազիլիական բանկերը մտահոգ էին այդ կապակցությամբ»:
«Բրազիլական բանկերը մտահոգ էին, որ ամերիկյան ու եվրոպական բանկերը կարող են իրենց վարկային գծերը փակելով, հակազդել այդ որոշմանը»,-հավելել է Ազերեդոն:
Նրա խոսքերով. «ԱՄՆ-ի արտասահմանյան ակտիվների վերահսկողության գրասենյակի կողմից տրված վստահությունը կարող է պատճառ դառնալ, որ Իրանի ու Բրազիլիայի միջև առևտրաշրջանառությունն անցած տարի արձանագրված մեկ միլիարդ 600 միլիոն դոլարից առաջիկա տարիների ընթացքում հասնի հինգ միլիարդ դոլարի»: