Նոյեմբեր 24, 2016 12:53 Asia/Tehran
  • Արևմուտքը զրկված է Իրանի հարուստ մշակույթի հետ շփվելու հնարավորությունից

Բուլղարաիայի նախագահի տեղալակն ասել է.«Իրանի դեմ շրջափակումներ գործադրելով, Արևմուտքը երկար տարիներ զրկվել է այդ երկրի հարուստ մշակույթի հետ շփումից»:

ԻՍՆԱ-ի հաղորդման համաձայն, նոյեմբերի 23-ին, Սոֆիայում Իրանի մշակույթի ու իսլամական հարաբերությունների կազմակերպության միջազգային բաժնի տնօրեն Աբբաս Խամեյարի հետ հանդիպման ժամանակ, Մարգարիտա Պոպուան ասել է.«Իրանի հարուստ մշակույթի հետ շփվելու հնարավորությունից զրկված լինելու պատճառով, Արևմուտքը չկարողացավ օգտագործել մշակութային արժեքների փոխանակման առիթը»:

Մարգարիտա Պոպուան հավելել է.«Իրանի և Բուլղարիայի մշակութային ու գիտական հսկայական պաշարների փոխանակումը երկկողմ հարաբերություններ ստեղծելու լավագույն միջոցն է»:

Անդրադառնալով Իրանի գիտական ու մշակութային առաջադիմություններին, Աբբաս Խամեյարն ասել է.«Այս առջադիմությունները արձանագրվել են Իրանի դեմ սահմանված դաժան շրջափակումների ժամանակաշրջանում և նույնիսկ իրանցի միջուկային գիտնականների ու մտավորականների սպանությունը չկարողացավ կանխել այդ ուղին»:

Նա շեշտել է.«Բանակցությունները և մշակութային ընդհանրությունները ժողովուրդների միջև միաբանություն ստեղծելու ամենադյուրին միջոցներն են»:

Պիտակ