Աշխարհի բռնապետերը օգտվում են Իսրայելի լրտեսական ծառայություններից
https://parstoday.ir/hy/news/world-i43978-Աշխարհի_բռնապետերը_օգտվում_են_Իսրայելի_լրտեսական_ծառայություններից
Իսրայելական Սելեբրայթ(Cellebrite) ընկերությունը օգնում է աշխարհի 115 բռնապետական համակարգերին` իրենց ընդդիմադիրների անձնական տվյալների հասանելիության հարցում: Cellebrite ընկերությունն այն հեռահաղորդակցական ընկերություններից է ,որը անձնական էլեկտրոնային սարքերը, այդ թվում բջջային հեռախոսները կոտրելու հնարավորություն ունի:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 24, 2016 14:10 Asia/Tehran
  • Աշխարհի բռնապետերը օգտվում են Իսրայելի  լրտեսական ծառայություններից

Իսրայելական Սելեբրայթ(Cellebrite) ընկերությունը օգնում է աշխարհի 115 բռնապետական համակարգերին` իրենց ընդդիմադիրների անձնական տվյալների հասանելիության հարցում: Cellebrite ընկերությունն այն հեռահաղորդակցական ընկերություններից է ,որը անձնական էլեկտրոնային սարքերը, այդ թվում բջջային հեռախոսները կոտրելու հնարավորություն ունի:

Ինչպես հաղորդում է «Ղոդս Նեթ»լրատվական կայքը , Cellebrite ընկերության գործադիր պատասխանատու՝ Լեյոր Բեն-Պերեցն այդ մասին ասել է.«Երբ մի նոր բջջային հեռախոս մուտք է գործում շուկա, Cellebrite ընկերության 250 աշխատակիցներ օրեր կամ ամիսներ շարունակ փորձում են գտնել դրա թերությունները, որպեսզի կարողանան գտնել կոդն ու կոտրել այն»:

Բեն-Պերեցը հավելել է.«Cellebrite ընկերությունը կարող է հայտնաբերել նույնիսկ այն կարճ հաղորդագրությունները ,որոնք մի քանի տարի առաջ ուղարկվել ու այնուհետև մաքրվել են բջջային հեռախոսի հիշողությունից»:

Ըստ հաղորդման՝  ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի  (ՀԴԲ) գրասենյակը Cellebrite ընկերության հետ գործարք կնքած լրտեսական գործակալություններից է համարվում: 

Աշխարհի ավելի քան 115 երկրի լրտեսական գործակալությունների հետ Cellebrite ընկերության համագործակցությունը մտահոգել է մարդու իրավունքների պաշտպաններին: