Հայֆայի հրդեհի հետևանքով վիրավորվել են ավելի քան 130 իսրայելցիներ
https://parstoday.ir/hy/news/world-i44059-Հայֆայի_հրդեհի_հետևանքով_վիրավորվել_են_ավելի_քան_130_իսրայելցիներ
Պաղեստինի տեղեկատվական կենտրոնի հաղորդման համաձայն, Իսրայելի փրկարարության ու օժանդակության կենտրոնը հինգշաբթի երեկոյան հայտարարեց, որ Հայֆաում բռնկված ծավալուն հրդեհների հետևանքով վիրավորվել է ավելի քան 130 մարդ և 12 տարածքներ էվակուացվել են:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 25, 2016 12:04 Asia/Tehran
  • Հայֆայի հրդեհի հետևանքով վիրավորվել են ավելի քան 130 իսրայելցիներ

Պաղեստինի տեղեկատվական կենտրոնի հաղորդման համաձայն, Իսրայելի փրկարարության ու օժանդակության կենտրոնը հինգշաբթի երեկոյան հայտարարեց, որ Հայֆաում բռնկված ծավալուն հրդեհների հետևանքով վիրավորվել է ավելի քան 130 մարդ և 12 տարածքներ էվակուացվել են:

Հայֆաի հրդեհի հետևանքով տարհանվել են իսրայելյան քաղաքավանների 70 հազար բնակիչներ:

Սիոնիստական ռեժիմի բանտերի կազմակերպությունը հայտարարեց, որ Հայֆաում գտնվող «Դամուն»-ի և «Քարմալ»-ի բանտերի 600 կալանավորներ և դրանց 150 պահակներն ու աշխատողները նույնպես այլ վայր են փոխադրվել:

Իսրայելի պաշտոնատարներ սիոնիստական քաղաքավանների մերձակայքում և Հորդանան գետի արևմտյան ափի որոշ գյուղերում տարածված հրդեհը մարելու համար այլ երկրներից օգնություն են խնդրել:

Երկու օր առաջվանից զավթված Պաղեստինում բռնկված հրդեհը մեծ ծավալներ է ստացել: