Բրիտանացիները գումար վճարելով կարող են մնալ ԵՄ քաղաքացի
https://parstoday.ir/hy/news/world-i44254-Բրիտանացիները_գումար_վճարելով_կարող_են_մնալ_ԵՄ_քաղաքացի
ԵՄ-ում Brexit-ի հարցով ավագ բանագնացը հայտարարել է, որ ԵՄ կազմից Բրիտանիայի դուրս գալուց հետո, ցանկության դեպքում բրիտանացիները կարող են տարեկան որոշակի գումար վճարելով մնալ ԵՄ քաղաքացի:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 27, 2016 04:10 Asia/Tehran
  • Բրիտանացիները գումար վճարելով կարող են մնալ ԵՄ քաղաքացի

ԵՄ-ում Brexit-ի հարցով ավագ բանագնացը հայտարարել է, որ ԵՄ կազմից Բրիտանիայի դուրս գալուց հետո, ցանկության դեպքում բրիտանացիները կարող են տարեկան որոշակի գումար վճարելով մնալ ԵՄ քաղաքացի:

Համաձայն «Գարդիան» օրաթերթի հաղորդման,  Գայ Վերհոֆ Շտադը Լոնդոնի «Թայմզ» օրաթերթին տված հարցազրույցում նշել է, որ մեծ թվով բրիտանացիներ ԵՄ-ից հեռանալու օգտին չեն քվեարկել և ցանկանում են պահել այդ միության հետ իրենց կապերը, հետևաբար, Բրյուսելին տարեկան որոշակի գումար վճարելով, նրանք կկարողանան պահպանել ԵՄ  քաղաքացիությունը:

Այս առաջարկը մինչև տարեվերջ քվեարկության կդրվի Եվրոխորհրդարանում, սակայն Brexit-ի հարցով Բրիտանիայի հետ ցանկացած համաձայնություն պիտի ստանա նաև ԵՄ անդամ 27 երկրների ղեկավարների հաստատումը: