Գերմանիայում շարունակվում է «Լյուֆթհանզա» ավիաընկերության օդաչուների գործադուլը
https://parstoday.ir/hy/news/world-i44263-Գերմանիայում_շարունակվում_է_Լյուֆթհանզա_ավիաընկերության_օդաչուների_գործադուլը
«Լյուֆթհանզա» ավիաընկերության օդաչուները հայտարարել են, որ իրենց պահանջները չբավարարվելու դեպքում երկուշաբթի օրվանից կվերսկսեն գործադուլը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 27, 2016 04:11 Asia/Tehran
  • Գերմանիայում շարունակվում է «Լյուֆթհանզա» ավիաընկերության օդաչուների գործադուլը

«Լյուֆթհանզա» ավիաընկերության օդաչուները հայտարարել են, որ իրենց պահանջները չբավարարվելու դեպքում երկուշաբթի օրվանից կվերսկսեն գործադուլը:

Գերմանիայի «Ա Էռ Դե»  հեռուստաալիքի հաղորդման համաձայն, Եվրոպայի ամենախոշոր  «Լյուֆթհանզա» ավիաընկերության օդաչուների գործադուլը շարունակվում է արդեն չորրորդ օրը:

Շաբաթ օրը չեղարկվել է 137 թռիչք, որի հետևանքով հազարավոր ուղևորներ մնացել են օդանավակայանում: 

 Գերմանիայի օդաչուների արհմիությունը հայտարարել է, որ  կիրակի օրը դադարեցնելու է գործադուլը, սակայն դա չի նշանակում, թե օդաչուներն այլևս պահանջներ չունեն: 

Օդաչուները հնգամյա կտրվածքով աշխատավարձի 22 տոկոս բարձրացման պահանջ են ներկայացրել:

Չորսօրյա գործադուլը կիրակի օրը մեկ օրով կդադարեցվի և «Լյուֆթհանզա» ավիաընկերությունը կիրականացնի նախատեսված թռիչքները: