ՅՈՒՆԻՍԵՖ-ը նախազգուշացրել է սիրիացի երեխաների ծանր վիճակի մասին
https://parstoday.ir/hy/news/world-i44299-ՅՈՒՆԻՍԵՖ_ը_նախազգուշացրել_է_սիրիացի_երեխաների_ծանր_վիճակի_մասին
Միավորված ազգերի կազմակերպության մանկական հիմնադրամը նախազգուշացրել է Սիրիայի երեխաների անմխիթար իրավիճակի կապակցությամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 27, 2016 08:39 Asia/Tehran
  • ՅՈՒՆԻՍԵՖ-ը նախազգուշացրել է սիրիացի երեխաների ծանր վիճակի մասին

Միավորված ազգերի կազմակերպության մանկական հիմնադրամը նախազգուշացրել է Սիրիայի երեխաների անմխիթար իրավիճակի կապակցությամբ:

Sputnik գործակալության հաղորդման համաձայն, ՅՈՒՆԻՍԵՖ-ը նոյեմբերի 27-ին մի հաղորդագրություն է տարածել ՝ մտահոգություն հայտնելով պաշարված պայմաններում ապրող սիրիացի երեխաների վիճակի կապակցությամբ: ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայտարարությամբ, շուրջ 500 հազար սիրիացի երեխաների կենսական հիմնարար պահանջները չեն բավարարվում:

Հաղորդագրությունում նշված է , որ միայն Հալեպի արևելքում հարյուր հազար երեխաներ պաշարված են:

Նոյեմբերի սկզբին, հումանիտար հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական ՝ Ստեֆան Օբրայնը հայտարարել էր, որ Սիրիայում պաշարման մեջ է գտնվում ավելի քան մեկ միլիոն մարդ:

Սիրիայում  ճգնաժամը մեկնարկել է 2011 թվականին ՝ Սաուդյան Արաբիայի, ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների կողմից հովանավորվող ահաբեկչական խմբերի լայնամասշտաբ հարձակումներով: