ՅՈՒՆԻՍԵՖ-ը նախազգուշացրել է սիրիացի երեխաների ծանր վիճակի մասին
Միավորված ազգերի կազմակերպության մանկական հիմնադրամը նախազգուշացրել է Սիրիայի երեխաների անմխիթար իրավիճակի կապակցությամբ:
Sputnik գործակալության հաղորդման համաձայն, ՅՈՒՆԻՍԵՖ-ը նոյեմբերի 27-ին մի հաղորդագրություն է տարածել ՝ մտահոգություն հայտնելով պաշարված պայմաններում ապրող սիրիացի երեխաների վիճակի կապակցությամբ: ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայտարարությամբ, շուրջ 500 հազար սիրիացի երեխաների կենսական հիմնարար պահանջները չեն բավարարվում:
Հաղորդագրությունում նշված է , որ միայն Հալեպի արևելքում հարյուր հազար երեխաներ պաշարված են:
Նոյեմբերի սկզբին, հումանիտար հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական ՝ Ստեֆան Օբրայնը հայտարարել էր, որ Սիրիայում պաշարման մեջ է գտնվում ավելի քան մեկ միլիոն մարդ:
Սիրիայում ճգնաժամը մեկնարկել է 2011 թվականին ՝ Սաուդյան Արաբիայի, ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների կողմից հովանավորվող ահաբեկչական խմբերի լայնամասշտաբ հարձակումներով: