Գերմանիայի նախագահը հորդորել Է դադարեցնել եվրաինտեգրացումը
https://parstoday.ir/hy/news/world-i44434-Գերմանիայի_նախագահը_հորդորել_Է_դադարեցնել_եվրաինտեգրացումը
Եվրամիության շրջանակներում եվրոպական երկրների ինտեգրացումը պետք Է կասեցվի:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 28, 2016 07:04 Asia/Tehran
  • Գերմանիայի նախագահը հորդորել Է դադարեցնել եվրաինտեգրացումը

Եվրամիության շրջանակներում եվրոպական երկրների ինտեգրացումը պետք Է կասեցվի:

Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս կարծիքը Die Welt-ին տված հարցազրույցում հայտնել Է Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկը: Նրա խոսքով՝ ընդմիջումն անհրաժեշտ Է նպատակները հստակեցնելու եւ հետագա գործողությունները պլանավորելու համար:

«Ստեղծելով ԵՄ-ն, մենք մշակեցինք մի հայեցակարգ, որի մասին նախորդ սերունդները նույնիսկ երազել չԷին կարող: Բայց միավորվելու ճանապարհին մենք հաճախ չափազանց արագ տեմպ Էինք ընտրում, եւ ոչ բոլոր քաղաքացիներն Էին ցանկանում կամ ի վիճակի Էին հասնել մեր հետեւից: Ինձ դա անհանգստացնում Է»,- նշել Է Գաուկը:

Նախագահն ընդգծել Է, որ շատ մարդկանց համար դյուրին չԷ ապրել միավորված Եվրոպայում եւ գլոբալացվող աշխարհում, գրում Է ՏԱՍՍ-ը: «Ոչ բոլորն են իրենց աշխարհի քաղաքացի զգում: Մարդկանց անհրաժեշտ Է տուն, հայրենիք, նրանք ցանկանում են զգալ իրենց պատկանելությունն ինչ-որ բանի»,- բացատրել Է նա:

Գաուկի խոսքով՝ նախեւառաջ անհրաժեշտ Է ԵՄ-ի երկրների բնակչությանը համոզել, որ «միասնական Եվրոպան ամուր կանգնած Է ազատության, ժողովրդավարության, խաղաղության եւ օրենքի գերակայության արժեքների վրա»:

Հունիսի 6-ին Գաուկը հայտարարել Է, որ իր թեկնածությունը չի առաջադրելու երկրորդ ժամկետով: Քաղաքական գործչի խոսքով՝ ինքն ստիպված Էր «նման ոչ դյուրին որոշում» ընդունել իր տարիքի պատճառով. հունվարի 24-ին լրանում Է նրա 76-ամյակը: Ընդ որում նա հավելել Է, որ կշարունակի իր պարտականությունները կատարել մինչեւ նախագահական ժամկետի ավարտը՝ 2017 թվականի մարտի 17-ը:

Armenpress.am