Սիրիայի իշխանությունները թույլ կտան ՄԱԿ-ին հումանիտար օգնություն հասցնել շրջափակված տարածքներ
https://parstoday.ir/hy/news/world-i4444-Սիրիայի_իշխանությունները_թույլ_կտան_ՄԱԿ_ին_հումանիտար_օգնություն_հասցնել_շրջափակված_տարածքներ
Սիրիայի իշխանությունները թույլ են տվել ՄԱԿ-ի հումանիտար մեքենաներին մուտք գործել երկրի 7 շրջափակված տարածքներ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 17, 2016 11:55 Asia/Tehran
  • Սիրիայի իշխանությունները թույլ կտան ՄԱԿ-ին հումանիտար օգնություն հասցնել շրջափակված տարածքներ

Սիրիայի իշխանությունները թույլ են տվել ՄԱԿ-ի հումանիտար մեքենաներին մուտք գործել երկրի 7 շրջափակված տարածքներ:

Reuters-ի փոխանցմամբ` համաձայնությունն ստացվել է երեքշաբթի Դամասկոսում ՄԱԿ-ի հատուկ դեսպան Ստաֆան դե Միստուրիայի և Սիրիայի ԱԳ նախարար Վալիդ ալ-Մուալեմի միջև կայացած բանակցությունների արդյունքում:

ՄԱԿ-ի հումանիտար համակարգման հարցով ներկայացուցչի խոսքով` հումանիտար օգնությունը Սիրիա կուղարկվի առաջիկա օրերին: Ինչպես նշվում է ՄԱԿ-ը` օգնություն է ուղարկելու Դեյր Էլ Զոր, Ֆուա, Քեֆրայա, Մադայա, Զաբադանի, Քաֆր Բաթնա քաղաքներ և Դամասկոսի գյուղական շրջաններ: