Ադրբեջանում Լուկաշենկոյին շնորհել են «Հեյդար Ալիև» շքանշան
https://parstoday.ir/hy/news/world-i44611-Ադրբեջանում_Լուկաշենկոյին_շնորհել_են_Հեյդար_Ալիև_շքանշան
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, որը երկօրյա այցով գտնվում է Ադրբեջանում, Բաքվում կայացած հանդիսավոր միջոցառման ժամանակ ստացել է «Հեյդար Ալիև» շքանշան։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 29, 2016 12:31 Asia/Tehran
  • Ադրբեջանում Լուկաշենկոյին շնորհել են «Հեյդար Ալիև» շքանշան

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, որը երկօրյա այցով գտնվում է Ադրբեջանում, Բաքվում կայացած հանդիսավոր միջոցառման ժամանակ ստացել է «Հեյդար Ալիև» շքանշան։

Ինչպես հաղորդում է Belta բելառուսական գործակալությունը, Լուկաշենկոյին շքանշանը հանձնել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ երկու երկրների միջև բարեկամության և համագործակցության զարգացման գործում ունեցած հատուկ ավանդի համար։

Ավելի վաղ Լուկաշենկոն հայտարարել է, որ Ադրբեջանը կարող է հույսեր կապել Բելառուսի հետ՝ որպես ամենամոտ ընկերոջ։

1in.am