Գերմանիայում ձերբակալվել է տեղեկատվության կազմակերպության մի պաշտոնյա
Գերմանիայի ոստիկանությունը բերման է ենթարկել այդ երկրի ներքին տեղեկատվության կազմակերպության մի պաշտոնյաի, ով կասկածվում է կազմակերպությունում ահաբեկչական ռմբադրություն կազմակերպելու մեջ:
Համաձայն «Փրես Թի Վի»-ի հաղորդման, երեքշաբթի օրը «Շպիգըլ» շաբաթաթերթի և «Դի Վելթ» օրաթերթի կատարած լրատվությունը վկայում է, որ գերմանացի կասկածյալը 2016 թվականի ապրիլից ի վեր մտադիր է եղել հարձակում իրականացնել Քյոլն քաղաքում գտնվող այդ երկրի ներքին տեղեկատվության կազմակերպություն՝ Բի Էֆ Վի-ում:
Ըստ այս հաղորդման, կասկածյալն ընդունել է առաջադրված մեղադրանքի որոշ բաժինը և հայտարարել է, որ իր պատկան կազմակերպության գաղտնի տեղեկությունները հրապարակել է ինտերնետում:
Գերմանիայում ԻԼԻՊ ահաբեկչական խմբի միջոցով երկու հարձակումներ իրականացվելուց հետո այդ երկրի անվտանգության կառույցները խստացրել են ծայրահեղական անձանց ու խմբերի հետախուզումն ու հետաքննությունը:
Բի Վի Էֆ-ի վճակագրական տվյալների համաձայն շուրջ 40 հազար թաքֆիրական ծայրահեղականներ են բնակվում Գերմանիայի սահմաններում: