Օլանդը չի առաջադրվի առաջիկա ընտրություններում
https://parstoday.ir/hy/news/world-i44947-Օլանդը_չի_առաջադրվի_առաջիկա_ընտրություններում
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը պաշտոնապես հայտարարել է, որ չի պատրաստվում իր թեկնածությունը դնել 2017 թվականին կայանալիք նախագահական ընտրություններում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 02, 2016 04:00 Asia/Tehran
  • Օլանդը չի առաջադրվի առաջիկա ընտրություններում

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը պաշտոնապես հայտարարել է, որ չի պատրաստվում իր թեկնածությունը դնել 2017 թվականին կայանալիք նախագահական ընտրություններում:

Համաձայն ԻԻՀ Ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման,   հինգշաբթի օրն ունեցած հեռուստաելույթում Օլանդը հայտարարել է, որ  ձախակողմյան կուսակցությունների շարքերում պառակտումը կանխելու նպատակով, հրաժարվում է ընտրություններում առաջադրել  իր թեկնածությունը:

Ֆրանսիայի նախագահը վտանգավոր է համարելով այդ երկրի չափավորական աջ թևի թեկնածու Ֆրանուա Ֆիոնի ծրագրերը և քննադատել նրան:

  Ֆրանսուա Ֆիոնը  առաջիկա տարի կայանալիք նախագահական ընտրությունների թեկնածությունից Օլանդի հրաժարվելը պայմանավորել է նրա քաղաքականությունների ձախողմամբ: