Օլանդը չի առաջադրվի առաջիկա ընտրություններում
Դեկտեմբեր 02, 2016 07:30 Asia/Tehran
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը պաշտոնապես հայտարարել է, որ չի պատրաստվում իր թեկնածությունը դնել 2017 թվականին կայանալիք նախագահական ընտրություններում:
Համաձայն ԻԻՀ Ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման, հինգշաբթի օրն ունեցած հեռուստաելույթում Օլանդը հայտարարել է, որ ձախակողմյան կուսակցությունների շարքերում պառակտումը կանխելու նպատակով, հրաժարվում է ընտրություններում առաջադրել իր թեկնածությունը:
Ֆրանսիայի նախագահը վտանգավոր է համարելով այդ երկրի չափավորական աջ թևի թեկնածու Ֆրանուա Ֆիոնի ծրագրերը և քննադատել նրան:
Ֆրանսուա Ֆիոնը առաջիկա տարի կայանալիք նախագահական ընտրությունների թեկնածությունից Օլանդի հրաժարվելը պայմանավորել է նրա քաղաքականությունների ձախողմամբ:
Պիտակ