Եվրոպայում ձերբակալվել են մի խումբ կիբեր հանցագործներ
Եվրոպոլը հայտարարել է աշխարհի 180 երկրներում կիբեր հանցագործություններ իրականացնող խմբի անդամների ձերբակալության մասին:
«Ֆրանս-Պրեսի» հաղորդման համաձայն, Եվրոպոլի հայտարարության մեջ նշված է, որ «Ավալանշ» խումբը օգնում է մի շարք կազմակերպությունների` փողերի լվացման հարցում:
Եվրամիության ոստիկանության կիբեր հանցագործությունների դեմ պայքարի կենտրոնի տնօրեն՝ Ֆերնանդո Ռոյզն ասել է.«Ավալանշը գործում էր որպես կազմակերպություն և ձերբակալվել են դրա գործադիր տնօրենն ու կառավարման խորհրդի անդամները»:
Համագործակցելով հանցագործ խմբերի հետ, «Ավալանշ» էլեկտրոնային նամակներ էր ուղարկում կոնկրետ անձանց, այնուհետև գողանում նրանց գաղտնաբառը կամ բանկային տեղեկությունները:
Եվրոպոլը հայտարարել է, որ խումբը նման գործողոթյուններ է իրականացրել ավելի քան 180 երկրներում և քաղաքացիներին պատճառված վնասները անցնում են հարյուր միլիոն եվրոն: