Յունկերը հորդորել է Էրդողանին չմեղադրել Եվրամիությանը
https://parstoday.ir/hy/news/world-i45055-Յունկերը_հորդորել_է_Էրդողանին_չմեղադրել_Եվրամիությանը
Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդ կատարած այցելության ժամանակ խոսել է Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության հարցի մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 02, 2016 16:55 Asia/Tehran
  • Յունկերը հորդորել է Էրդողանին չմեղադրել Եվրամիությանը

Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդ կատարած այցելության ժամանակ խոսել է Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության հարցի մասին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Նշելով, որ Թուրքիան ունի Եվրոպայի կարիքը` Յունկերն անդրադարձել է փախստականներին հետ ընդունելու վերաբերյալ Թուրքիայի հետ ԵՄ կնքած համաձայնագրին`ասելով. «Թուրքիան հետ ընդունման համաձայնագիրը չի չեղարկելու»:

Խոսելով Էրդողանի կողմից հնչեցվող մեղադրանքների մասին` Յունկերը նշել է. «Էրդողանը պետք է դադարեցնի մեզ մեղադրել այն հարցում, որ Թուրքիայի քաղաքացիները չեն կարողանում առանց վիզայի մեկնել Եվրոպա: Եթե Թուրքիան չի կատարում Բրյուսելի պահանջած 72 չափանիշները, դրա պատասխանատուն մենք չենք»:

Armenpress.am