Կայացել է ՀԱՊԿ-ի գագաթնաժողովը Դուշանբեում
https://parstoday.ir/hy/news/world-i45169-Կայացել_է_ՀԱՊԿ_ի_գագաթնաժողովը_Դուշանբեում
ՀԱՊԿ-ի անդամ երկրները կարևորել են Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում կայունության պահպանման գործում այդ կառույցի դերը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 03, 2016 14:28 Asia/Tehran
  • Կայացել է ՀԱՊԿ-ի գագաթնաժողովը Դուշանբեում

ՀԱՊԿ-ի անդամ երկրները կարևորել են Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում կայունության պահպանման գործում այդ կառույցի դերը:

Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում կայացած գագաթնաժողովում ՀԱՊԿ-ի անդամ երկրները հայտարարել են, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը կարևոր դեր ունի ծայրահեղականության, թմրաբիզնեսի և միջազգային ահաբեկչության սպառնալիքների դիմագրավման գործում:

ՀԱՊԿ-ի փորձագետները քննարկել են արդիական սպառնալիքների դիմագրավման համար կազմակերպության անդամների միասնական հնարավորություններից օգտվելու անհրաժեշտությունը:

Դուշանբեում կայացած գագաթնաժողովում կարևորվել է Աֆղանստանում սպառնալիքների դիմագրավման, նաև ահաբեկչության դեմ պայքարի և կազմակերպության անդամների միջև տեխնիկական, ուսումնական ու անվտանգության որորտի համագործակցությունների ընդլայնման նպատակով ՀԱՊԿ-ի հիմքերի ամրապնդումը:  

ՀԱՊԿ-ի ուրբաթ օրվա գագաթնաժողովի առանցքային թեման էր Կենտրոնական Ասիայի կայունության պահպանման հարցը:

ՀԱՊԿ-ի անդամ երկրներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը: