Վերսկսվել են Կիպրոսի վերամիավորման բանակցությունները
https://parstoday.ir/hy/news/world-i45172-Վերսկսվել_են_Կիպրոսի_վերամիավորման_բանակցությունները
Կիպրոսի թուրքաբնակ ու հունաբնակ մասերի ղեկավարները համաձայնել են վերսկսել կղզու երկու մասերի վերամիավորման բանակցությունները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 03, 2016 14:37 Asia/Tehran
  • Վերսկսվել են Կիպրոսի վերամիավորման բանակցությունները

Կիպրոսի թուրքաբնակ ու հունաբնակ մասերի ղեկավարները համաձայնել են վերսկսել կղզու երկու մասերի վերամիավորման բանակցությունները:

«World Bolton» գործակալության հաղորդման համաձայն՝ ՄԱԿ-ի վերահսկողության տակ գտնվող բուֆերային գոտում կազմակերպության ներկայացուցիչների մասնակցությամբ կայացած հանդիպման ժամանակ կողմերը համաձայնել են հունվարի 9-ին հանդիպել Ժնևում ընդհանուր հայտարարի գալու համար:

Շվեյցարիայում Կիպրոսի երկու մասերի բանակցությունների ձախողումից հետո, սա կղզու ղեկավարների առաջին դեմ առ դեմ հանդիպումն էր:

1974 թվականից ի վեր, Կիպրոսի վրա Թուրքիայի հարձակումից հետո, կղզին բաժանվեց երկու մասերի: