Ջոն Քերին քննադատել է Սիոնիստական ռեժիմի ավանաշինության քաղաքականությունը
Կիրակի օրը ԱՄՆ-ի հետազոտական կենտրոններից մեկում գումարված նիստում Քերին քննադատել է սիոնիստների կողմից քաղաքավանների կառուցում: «Իսրայելի քաղաքավանները խոչընդոտում են խաղաղության հաստատմանը». ասել է նա:
Համաձայն «Թասնիմ» լրատվական գործակալության հաղորդման, «Բրոքինգզ» կենտրոնի 2016 թվականի նիստում ունեցած ելույթում Ջոն Քերին նշել է, որ Նեթանյահուն անտեսում է ավանաշինությունը դադարեցնելու հորդորները: Նա հավելել է, որ ավելի քան 130 ժամ այդ կապակցությամբ հեռախոսազրույց է ունեցել Նեթնյահուի հետ:
«Իսրայելը պետք է ընտրություն կատարի քաղաքավանների կառուցումը շարունակելու և երկու պետությունների ստեղծման լուծման ելքի միջև». ասել է ԱՄՆ Պետքարտուղարը:
«Իսրայելը մոտենում է վտանգի եզրին»,-ասել է Քերին:
Նա հավելել է, որ ԱՄՆ-ն չի պաշտպանելու Իսրայելի ու Պաղեստինի նկատմամբ ՄԱԿ-ի կողմից ընդունված որևէ անարդար որոշում: :
Նիստի ընթացքում ունեցած ելույթում, Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուն նշել է, որ քաղաքատիպ ավանները արգելք չեն խաղաղության հաստատման ճանապարհին: