Ֆրանսիայի վարչապետը հրաժարական է տվել
https://parstoday.ir/hy/news/world-i45514-Ֆրանսիայի_վարչապետը_հրաժարական_է_տվել
Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը հայտարարել է, որ լքում է զբաղեցրած պաշտոնը նախագահի պաշտոնում պայքար մղելու համար։ Հրաժարական կտա նաև նրա կառավարությունը, հայտնում է Reuters-ը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 06, 2016 10:41 Asia/Tehran
  • Ֆրանսիայի վարչապետը հրաժարական է տվել

Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը հայտարարել է, որ լքում է զբաղեցրած պաշտոնը նախագահի պաշտոնում պայքար մղելու համար։ Հրաժարական կտա նաև նրա կառավարությունը, հայտնում է Reuters-ը:

Վալսը պարզաբանել է, որ պատրաստվում է կենտրոնանալ նախընտրական արշավի վրա հունվարին կայանալիք Սոցիալիստական կուսակցության փրայմերիզներից առաջ:

Նշենք, որ Ֆրանսիայի նախագահի պաշտոնում առաջադրվելու Վալսի որոշմանը նախորդել էր գործող նախագահ սոցիալիստ Ֆրանսուա Օլանդի կողմից 2017 թվականի կայանալիք ընտրություններում վերաառաջադրվելուց հրաժարվելը:

armedia.am