ՄՕԿ-ը երկարաձգել է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները
https://parstoday.ir/hy/news/world-i45817-ՄՕԿ_ը_երկարաձգել_է_Ռուսաստանի_նկատմամբ_պատժամիջոցները
Միջազգային Օլիմպիական կոմիտեն «մինչ հետագա տեղեկացումը» երկարաձգել է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները, որոնք առնչվում են նաև երկրում միջազգային սպորտային միջոցառումների անցկացմանը:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Դեկտեմբեր 08, 2016 08:53 Asia/Tehran
  • ՄՕԿ-ը  երկարաձգել է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները

Միջազգային Օլիմպիական կոմիտեն «մինչ հետագա տեղեկացումը» երկարաձգել է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները, որոնք առնչվում են նաև երկրում միջազգային սպորտային միջոցառումների անցկացմանը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Interfax-ը, այս մասին տեղեկացնում է Reuters-ը:

Սանկցիաները Ռուսաստանի նկատմամբ սկսել են կիրառվել այս տարվա հուլիսի 19-ից ի վեր` այն բանից հետո, երբ Միջազգային հակադոպինգային գործակալության անկախ հանձնաժողովը` Ռիչարդ Մակլարենի գլխավորությամբ, հայտարարել է 2014թ-ի Սոչիի Օլիմպիական խաղերի ժամանակ Ռուսաստանի կողմից հնարավոր կանոնների խախտումների մասին:

ՄՕԿ կոչ է արել ձմեռային մարզաձևերի միջազգային ֆեդերացիաներին զերծ մնալ Ռուսաստանում միջոցառումների կազմակերպումից:

Armenpress.am