Տիգրան Սարգսյանը ինտեգրացման խորացման մի շարք առաջարկներ է ներկայացրել Պուտինին
https://parstoday.ir/hy/news/world-i45925-Տիգրան_Սարգսյանը_ինտեգրացման_խորացման_մի_շարք_առաջարկներ_է_ներկայացրել_Պուտինին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին առաջարկել Է քննարկել Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ինտեգրացման խորացման մի շարք գաղափարներ, հաղորդում է TASS գործակալությունը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 08, 2016 16:14 Asia/Tehran
  • Տիգրան Սարգսյանը ինտեգրացման խորացման մի շարք առաջարկներ է ներկայացրել Պուտինին

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին առաջարկել Է քննարկել Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ինտեգրացման խորացման մի շարք գաղափարներ, հաղորդում է TASS գործակալությունը։

«Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում պատրաստվել են շուրջ 25 հարցեր, ևդրանք բոլորն Էլ շատ լուրջ ներուժ են պարունակում, այդ թվում՝ մեր երկրների տնտեսական աճի խթանման համար»,-ասել Է նա, խոստանալով ՌԴ նախագահին ներկայացրել «մի քանի սկզբունքային հարցեր, որոնք կարող են խթանել ինտեգրացման խորացումը»:

Սարգսյանը շնորհակալություն Է հայտնել Պուտինին այն ուշադրության համար, որը նա ցուցաբերում Է Եվրասիական տնտեսական միության և այդ միավորման մասնակիցների միջեւ ինտեգրացման խորացման նկատմամբ:

Պուտինը հայտնել Է նաև, որ ԵՏՄ-ի Մաքսային օրենսգիրքը պլանավորվում Է հաստատել Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովում, որը կայանալու է դեկտեմբերի 26-ին։

1in.am