Մամուլի տեսություն 09-12-2016
https://parstoday.ir/hy/news/world-i45988-Մամուլի_տեսություն_09_12_2016
Վերլուծաբանները համոզված են, որ ներկա իրավիճակը շարունակվելու դեպքում, հաջորդ տարի փոխվելու է Եվրոպայի քաղաքական հավասարությունը: Միավորված Եվրոպան այսօր բազմաբնույթ ճգնաժամերի է բախվել: Տարբեր երկրներում մեծանում են ազգայնական շարժումները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 09, 2016 10:37 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն   09-12-2016

Վերլուծաբանները համոզված են, որ ներկա իրավիճակը շարունակվելու դեպքում, հաջորդ տարի փոխվելու է Եվրոպայի քաղաքական հավասարությունը: Միավորված Եվրոպան այսօր բազմաբնույթ ճգնաժամերի է բախվել: Տարբեր երկրներում մեծանում են ազգայնական շարժումները:

«Ռեսալաթ»
Պոպուլիստական մանևր ՝ Կանաչ մայրցամաքում

 

Եվրամիության կազմում հիմնական փոփոխությունների մեկնարկը տրվել է 2014 թ.-ին ՝ Եվրոպայի խորհրդարանական ընտրություններից հետո: Եվրոխորհրդարան ծայրահեղական աջակողմյան ավելի քան հարյուր պատգամավորների մուտքը համարվում էր ահազանգ: Վերլուծաբանները համոզված են, որ ներկա իրավիճակը շարունակվելու դեպքում, հաջորդ տարի փոխվելու է Եվրոպայի քաղաքական հավասարությունը: Միավորված Եվրոպան այսօր բազմաբնույթ ճգնաժամերի է բախվել: Տարբեր երկրներում մեծանում են ազգայնական շարժումները: Ավստրաիայում անցկացված ընտրությունների արդյունքներն ապացուցել են, որ Կանաչ մայրցամաքում ծավալվել են պոպուլիստական հոսանքները, որոնք ուղղված են ավանդական կուսակցությունների դեմ: Իսկ Իտալիայում ազգայնականների տարած հաղթանակն էլ խոսում է այն մասին, որ միացյալ Եվրոպան պետք է բարձր գին վճարի ծայրահեղական ազգայնականներին: Հարց է առաջանում, որ արդյոք եվրոպայի ավանդական քաղաքական գործիչները կարող ե՞ն վճարել քաղաքական մեծ ծախսերը:  Պարզից էլ պարզ է , որ գնալով իրավիճակն ավելի է բարդանալու: Եվրոպայում աջակողմյան և սոցիալիստական երկու հոսանքները գնալով հեղինակազրկվում են: Նման հանգամանքներում, եվրոպական երկրների պետայրերը պարտավոր են հիմնական բարեփոխումներ իրականացնել ՝ միացյալ Եվրոպայի գաղափարի հիմքերն ամրապնդելու համար: Հակառակ դեպքում, ծայրահեղ աջակողմյան հոսանքը կարողանալու է գրավել քաղաքական տարբեր ճամբարներում սպիտակ և մոխրագույն ձաները:  

 

 

 

«Շարղ»
ՆԱՏՕ-ն և Եվրամիությունը մեծացնելու են համագործակցությունը

 

«ԱՄՆ-ը չի աջակցելու ՆԱՏՕ-ում իր դաշնակիցներին, որոնք պատրաստ չեն գումարներ ծախսել իրենց անվտանգության համար».-Սա Դոնալդ Թրամփի խոսքերն է : Տարիներ շարունակ ԱՄՆ-ը գլխավորել է ՆԱՏՕ-ն , սակայն այսօր Թրամփի քաղաքականության հետևանքով, փոքրանալու են նրա ծախսերը: Մյուս կողմից Եվրամիության և ՆԱՏՕ-ի ղեկավարները որոշել են  ընդլայնել համագործակցությունը: Համագործակցություն, որ թվում է Թրամփ –Պուտին հավանական միասնության դեմ է ուղղված : ԱՄՆ Պետքարտուղարը նշել է , որ միասնությունն անհրաժեշտ գործոն է :  Գերմանիայի ԱԳ նախարարը հանդես է եկել Եվրամիության և ՆԱՏՕ-ի ուժերի միավորման ցանկությամբ: ԵՄ-ի արտքաին քաղաքականության հանձնակատար ՝ Ֆեդերիկա Մոգերինին և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար ՝ Յանս Ստոլտենբերգը կարևորել են ընդունված որոշումների իրականացումը: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի խոսքերով, ավելի զորեզ ՆԱՏՕ-ն կարող է օգնել եվրամիությանը : Նույնը կարելի է ասել մյուս կողմի համար: ՆԱՏՕ-ն և Եվրամիությունը նպատակ ունեն համատեղ համագործակցության շնորհիվ, դիմագրավել Սիրիական պատերազմի , Իրաքում տիրող քաղաքական ճգնաժամի, նաև Ռուսաստանի հետ հարաբերություններում առկա լարվածություններին: Մյուս հարցը, որի լուծումը ենթադրվում է իրականացվելու է ՆԱՏՕ-ԵՄ համագործակցության արդյունքում, դա կիբերային հարձակումների խնդիրն է: Արդյունքում, նրանք կարող են խոչընդոտել թշնամիների կողմից կիբերային հարձակման հետևանքով իրենց բանկային համակարգերի և էլեկտրահոսանքների ցանցերի գործունեության խափանումը:

 

 

 

 

«Իրան»

Ալ-Էբադի.«Մոտ ապագայում ձևավորվելու է կառավորության կազմը»

 

Իրաքի վարչապետը տեղեկացրել է իր կառավարության առանց ղեկավար մնացած նախարարությունների համար թեկնածուների ցանկի ձևավորման մասին: Հեյդար Էլ-Էբադիի խոսքերով, ցանկը խորհրդարանին է ներկայացվելու արձակուրդային օրերից հետո: «Սումերիա նյուզ»-ի հաղորդման համաձայն, որոշ նախարարություններում նոր թեկնածուների անունների շուրջ տարաձայնությունների առկայությամբ է պայմանավորված թեկնածուների անունների հայտարարման ուշացումը: Դա այն դեպքում, երբ Մոսուլից հաղորդվում է , որ Տիգրիս գետի արևելյան շրջանում Իրաքի ուժայիններն առաջընթաց են արձանագրել և մի քանի այլ թաղամասեր ազատագրելով, մոտեցել են Մոսուլի ամենաբազմաբնակ ու գլխավոր արևմտյան շրջանին: Անցյալ օրերին Իրաքի մայրաքաղաք ՝ Բաղդադում նվազագույնը վեց պայթյուններ են որոտացել: Պայթյունների հետևանքով զոհվել է հինգ հոգի, 16-ը վիրավորվել են:

 

 

 

galatv.am

Մերկելի ժառանգորդները. Der Spiegel

 

«Ինչ-որ մի ժամանակ ավարտին կհասնի կանցլեր Անգելա Մերկելի դարաշրջանը: 2021թ.-ին կավարտվի նրա հնարավոր պաշտոնավարման 4-րդ ժամկետը: Ի՞նչ կլինի հետագայում: Դաշնային կանցլերի պաշտոնը զբաղեցնելու ամենամեծ շանսերն ունի պաշտպանության գործող նախարար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը»,- գրում է գերմանական Der Spiegel ամսագիրը:

«Գերմանիայի իշխող թիմից 58-ամյա նախարարն է հանդիսանում Մերկելի թիվ 1 ժառանգորդ-թեկնածուն: Միեւնույն ժամանակ, քանի որ «Քրիստոնեա-դեմոկրատական միություն» կուսակցությունում շատերը նրա նկատմամբ առաձնակի վստահություն չունեն, Ուրսուլա ֆոն դեր Լյայենի արդյունքները կուսակցական համագումարում բավականին համեստ էին: Կուսակցության փոխնախագահի պաշտոնում ընտրվելու համար նրա օգտին քվեարկել է պատվիրակների 72,4%-ը, ինչը բոլոր հավակնորդների շրջանում վատագույն ցուցանիշն է»:

«43-ամյա Յուլյա Կլյոկները ՔԴՄ-ի ամենամեծ հույսն էր համարվում: Նա սկզբնական շրջանում ցանկանում էր ղեկավարել Ռեյնլանդ-Պֆալց երկրամասը, եւ շատերը ենթադրում էին, որ այդ պաշտոնը նրա համար միջանկյալ օղակ կլինի ավելի բարձր պաշտոնի ճանապարհին: Սակայն մարտին Կլյոկները ձեռքից բաց թողեց հաղթանակը եւ եւս 5 տարի նա անցկացնելու է ընդդիմության շարքերում»:

«Այնուամենայնիվ,  ՔԴՄ համագումարում Կլյոկները կուսակցության փոխնախագահի պաշտոնի համար քվեարկությունում ամենաբարձր տոկոսները ստացավ՝ 86,5%: Դաշնային գործչի մակարդակին հասնելու համար նրան անհրաժեշտ է հաղթանակի հասնել հարազատ տարածաշրջանի ընտրություններում: Այդ պատճառով է, որ Կլյոկները դուրս մնաց 2021թ.-ի նախագահական ընտրապայքարից»,-գրում է Der Spiegel-ը:

 

Աղբյուր՝ Der Spiegel

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան