Թրամփի փեսան ֆինանսավորում է իսրայելյան քաղաքավանների կառուցումը
https://parstoday.ir/hy/news/world-i46003-Թրամփի_փեսան_ֆինանսավորում_է_իսրայելյան_քաղաքավանների_կառուցումը
«Ղոդս Նեթ» լրատվական գործակալությունն ուրբաթ օրը հղում կատարելով «Սքայ Նյուզ» հեռուստակայանին հաղորդել է. «ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի փեսայի Ջարեդ Քուշների ընտանիքը վերջերս Հորդանան գետի արևմտյան ափում քաղաքավանների կառուցման համար մեծ գումար է նվիրաբերել Իսրայելին»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 09, 2016 12:57 Asia/Tehran
  • Թրամփի փեսան ֆինանսավորում է իսրայելյան քաղաքավանների կառուցումը

«Ղոդս Նեթ» լրատվական գործակալությունն ուրբաթ օրը հղում կատարելով «Սքայ Նյուզ» հեռուստակայանին հաղորդել է. «ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի փեսայի Ջարեդ Քուշների ընտանիքը վերջերս Հորդանան գետի արևմտյան ափում քաղաքավանների կառուցման համար մեծ գումար է նվիրաբերել Իսրայելին»:

Թրամփը նույնպես պաշտպանել է Իսրայելին և հայտարարել է, որ ջանք է գործադրելու իսրայելցիներին ու պաղեստինցիներին բանակցության սեղանին բերելու ուղղությամբ և այդ նպատակով միջնորդ խումբ է ստեղծելու:

Իսրայելցիների ու պաղեստինցիների միջև միջնորդ խմբի նախագահությունը հավանաբար ստանձնելու է Ջարեդ Քուշները:

«Սքայ Նյուզ»-ն այս հաղորդման ընթացքում հայտարարեց. «Քուշների ընտանիքը կառավարում է բարեգործական մի հաստատություն, որի հարկային փաստաթղթերի քննարկումն ապացուցում է, որ վերջինս մի քանի հարյուր  միլիոն դոլար նվիրել է Իսրայելին, որի խոշոր մասը փոխանցվել է քաղաքավաններ կառուցող հաստատություններին, այդ թվում «Իսրայելի բանակի բարեկամներ» կազմակերպությանը»:

Սիոնիստական «Հաարեց» օրաթերթը գրել է. «Քուշների ընտանիքը ֆինանսավորում է Հորդանան գետի արևմտյան ափի քաղաքավանների  ու հատկապես «Յեթցհար» քաղաքավանի կառուցումը, որի բնակիչները շարունակաբար հարձակում են իրականացնում պաղեստնինցիների դեմ»: