«Խելացի» ականջակալներ, որոնք թարգմանում են օտար խոսքը
https://parstoday.ir/hy/news/world-i46096-Խելացի_ականջակալներ_որոնք_թարգմանում_են_օտար_խոսքը
Վաճառքի են հանվել եզակի ականջակալներ, որոնք կարող են թարգմանել օտար խոսքը մայրենիի՝ իրական ժամանակի ռեժիմում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 10, 2016 10:05 Asia/Tehran
  • «Խելացի» ականջակալներ, որոնք թարգմանում են օտար խոսքը

Վաճառքի են հանվել եզակի ականջակալներ, որոնք կարող են թարգմանել օտար խոսքը մայրենիի՝ իրական ժամանակի ռեժիմում։

Waverly Labs ընկերությունը ներկայացրել է իր եզակի մշակումը՝ The Pilot «խելացի» ականջակալները, որոնք կարող են անմիջապես թարգմանել զրուցակցի օտարալեզու խոսքը։

Նման սարքի ստեղծման գաղափարը ծագել է ընկերության հիմնադիր Էնդրյու Օչոայի գլխում, երբ նա ծանոթացել է մի ֆրանսուհու հետ։

The Pilot-ն աշխատում է սմարթֆոնում անհրաժեշտ հավելվածի հետ։ Ականջակալները կարող են ճանաչել խոսքն ու թարգմանել նույնսիկ առանց համացանցային միացման։ Ներկայում սարքի կողմից ճանաչվող լեզուների թիվը սահմանափակ է (անգլերեն, իսպաներեն, իտալերեն, գերմաներեն)։

1in.am