«Խելացի» ականջակալներ, որոնք թարգմանում են օտար խոսքը
Դեկտեմբեր 10, 2016 10:05 Asia/Tehran
Վաճառքի են հանվել եզակի ականջակալներ, որոնք կարող են թարգմանել օտար խոսքը մայրենիի՝ իրական ժամանակի ռեժիմում։
Waverly Labs ընկերությունը ներկայացրել է իր եզակի մշակումը՝ The Pilot «խելացի» ականջակալները, որոնք կարող են անմիջապես թարգմանել զրուցակցի օտարալեզու խոսքը։
Նման սարքի ստեղծման գաղափարը ծագել է ընկերության հիմնադիր Էնդրյու Օչոայի գլխում, երբ նա ծանոթացել է մի ֆրանսուհու հետ։
The Pilot-ն աշխատում է սմարթֆոնում անհրաժեշտ հավելվածի հետ։ Ականջակալները կարող են ճանաչել խոսքն ու թարգմանել նույնսիկ առանց համացանցային միացման։ Ներկայում սարքի կողմից ճանաչվող լեզուների թիվը սահմանափակ է (անգլերեն, իսպաներեն, իտալերեն, գերմաներեն)։
1in.am
Պիտակ