ՄԱԳԱՏԷ-ն կարևորել է միջուկային սարքավորումները պաշտպանելու անհրաժեշտությունը
ՄԱԳԱՏԷ-ի անդամ երկրների նախարարները միջուկային անվտանգության հարցում կարևոր են համարել սարքավորումների ֆիզիկական պաշտպանությունը:
Միջուկային անվտանգության համաժողովում ՄԱԳԱՏԷ-ի անդամ երկրների նախարարները հայտարարել են, որ բացահայտելով միջուկաին սարքավորումներին կիբերային հարձակման սպառնալիքները հատուկ կերպով հովանավորում են ՄԱԳԱՏԷ-ի կողմից այդ կառույցի անդամ երկրներին հովանավորելու ուղղությամբ տարվող ջանքերը:
Հաղորդագրության մեջ նախարարները ստանձնել են պարտականություն ազգային և միջազգային համագործակցության մակարդակներում միջուկային ոլորտում անվտանգություն ապահովելու համար:
Նախարարները պարտավորվել են պայքարել ոչ կառավարական դերակատարների ու ահաբեկիչների կողմից միջուկային նյութերի մաքսանենգման դեմ:
ՄԱԳԱՏԷ-ի միջուկային անվտանգության համաժողովը մեկնարկել էր դեկտեմբերի 5-ին։ Այն իր աշխատանքն ավարտեց ուրբաթ օրը՝ վերջին հայտարարության հրապարակմամբ: