Հարյուրավոր բրիտանացիներ ոստիկանության կալանավայրից դուրս գալուց հետո ինքնասպան են եղել
https://parstoday.ir/hy/news/world-i46192-Հարյուրավոր_բրիտանացիներ_ոստիկանության_կալանավայրից_դուրս_գալուց_հետո_ինքնասպան_են_եղել
Վերջին տարիներին հարյուրավոր բրիտանաիցիներ այդ երկրի ոստիկանության կալանավայրերից ազատվելուց կարճ ժամանակ անց, ինքնասպանության փորձ են կատարել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 11, 2016 04:09 Asia/Tehran
  • Հարյուրավոր բրիտանացիներ ոստիկանության կալանավայրից դուրս գալուց հետո ինքնասպան են եղել

Վերջին տարիներին հարյուրավոր բրիտանաիցիներ այդ երկրի ոստիկանության կալանավայրերից ազատվելուց կարճ ժամանակ անց, ինքնասպանության փորձ են կատարել:

Համաձայն ԻՌՆԱ-ի հաղորդման, Բրիտանիայի ոստիկանությունից ներկայացված բողոքները քննող անկախ հանձնաժողովի վիճակագրական տվյալների համաձայն, 2009 թվականի ապրիլից 2016 թվականի մարտ ամսվա կտրվածքում Բրիտանիայի և Ուելսի ոստիկանության կալանավայրերից դուրս գալուց հետո ինքնասպանության դիմածների թիվը հասնում է 400 հոգու:

Համաձայն այս հանձնաժողովի զեկույցի, ինքնասպանությունների գլխավոր մասը տեղի է ունեցել կալանավայրից ազատ արձակմանը հաջորդած 48 ժամերում:

Հանձնաժողովը ինքնասպանությունների բարձր թիվը պայմանավորել է Բրիտանիայում ու Ուելսում կալանքի տակ գտնվող անձանց հանդեպ ուշադրության հարցում լուրջ բացթողումներով: