Սահմանադրական փոփոխությունների նախագիծը ներկայացվել է Թուրքիայի խորհրդարանին
Թուրքիայի «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցությունը խորհրդարանի ղեկավար կազմին է ներկայացրել Սահմանադրական փոփոխությունների նախագիծը:
Իրանի ռադիո-հեռուստատեսության լուրերի ծառայության հաղորդման համաձայն, իշխող կուսակցության կողմից խորհրդարանին ներկայացված նախագծի համաձայն, նախագահն է լինելու երկրի իշխանության առաջին դեմքը:
Նախագահը վարելու է նաև գործադիր մարմնի ղեկավարի պաշտոնը:
Թուրքիայի սահմանադրական փոփոխության նախագծի համաձայն, նախագահը շարունակելու է կապի մեջ մնալ կուսակցության հետ, որին անդամակցում է: Թուրքիայի խորհրդարանի պատգամավորների թիվը 600-ի է բարձրանալու:
Թուրքիայի կառավարման համակարգը խորհրդարանականից նախագահականի փոխելու ուղղությամբ երկրի նախագահ ՝ Ռեջեբ Թայիբ Էրդողանի ջանքերն առթել է ընդդիմադիրների զայրույթը: Ոմանք համոզված են, որ նա երկիրը բռնապետական կողմն է տանում: