Գերմանիայի իշխանությունները Բունդեսթագի կիբերհարձակման մեջ կասկածում են ռուսներին
https://parstoday.ir/hy/news/world-i46300-Գերմանիայի_իշխանությունները_Բունդեսթագի_կիբերհարձակման_մեջ_կասկածում_են_ռուսներին
Գերմանիայի իշխանությունները կասկածներ ունեն, որ Բունդեսթագի հանձնաժողովներից մեկի գաղտնի փաստաթղթերը Wikileaks-ում են հայտնվել ռուս հաքերների կողմից իրականացված կիբերհարձակման արդյունքում, հաղորդում է Frankfurter Allgemeine Sonntagszeitung թերթը` հղում անելով հատուկ ծառայությունների իր աղբյուրներին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 11, 2016 13:53 Asia/Tehran
  • Գերմանիայի իշխանությունները Բունդեսթագի կիբերհարձակման մեջ կասկածում են ռուսներին

Գերմանիայի իշխանությունները կասկածներ ունեն, որ Բունդեսթագի հանձնաժողովներից մեկի գաղտնի փաստաթղթերը Wikileaks-ում են հայտնվել ռուս հաքերների կողմից իրականացված կիբերհարձակման արդյունքում, հաղորդում է Frankfurter Allgemeine Sonntagszeitung թերթը` հղում անելով հատուկ ծառայությունների իր աղբյուրներին:

Հաղորդվում է նաև, որ Գերմանիայի դաշնային հետախուզական ծառայությունն ու Սահմանադրության պահպանման դաշնային կառույցը զեկույց են պատրաստում ռուսների կողմից ապատեղեկատվություն տարածելու մեթոդների և հնարավոր կիբերհարձակումների վերաբերյալ:

Ակնկալվում է, որ զեկույցը կհրապարակվի հաջորդ տարվա սկզբին:

Գերմանիայի քաղաքական գործիչներն ու պաշտոնյաները բազմիցս են զգուշացրել հաջորդ տարի կայանալիք Բունդեսթագի ընտրություններից առաջ հնարավոր հաքերային հարձակումների վերաբերյալ` կասկածների սլաքը հիմնականում ուղղելով Ռուսաստանի կողմը:

azatutyun.am/