Մոգերինի.«Եվրամիությունը չի պատրաստվում Սիրիայի հարցով պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ»
https://parstoday.ir/hy/news/world-i46507-Մոգերինի._Եվրամիությունը_չի_պատրաստվում_Սիրիայի_հարցով_պատժամիջոցներ_սահմանել_Ռուսաստանի_դեմ
Եվրամիությունը մտադիր չէ Սիրիայի ճգնաժամի հարցով պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ: Նման հայտարարություն է արել Եվրամիության արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին:
(last modified 2026-04-21T09:38:13+00:00 )
Դեկտեմբեր 13, 2016 07:45 Asia/Tehran
  • Մոգերինի.«Եվրամիությունը չի պատրաստվում Սիրիայի հարցով պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ»

Եվրամիությունը մտադիր չէ Սիրիայի ճգնաժամի հարցով պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ: Նման հայտարարություն է արել Եվրամիության արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին:

Բրյուսելում, Եվրամիության անդամ երկրների վեհաժողովի սեմին, Ֆեդերիկա Մոգերինին ասել է.«ԵՄ անդամ երկրների կողմից տվյալ պահին հակառուսական պատժամիջոցների սահմանում չի առաջարկվել »:

Ավելի վաղ, լուրեր էին շրջանառվում Սիրիայի իրադրության կապակցությամբ Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների սահմանման մասին:

Նախորդ նիստում ևս Եվրամիության ղեկավարները կողմ չէին Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների սահմանմանը: