Ռուսաստանը քննադատել է ԱՄՆ-ին
ՌԴ պաշտպանության նախարարությունը Սիրիայի հարցով ԱՄՆ-ի դիրքորոշումը անհիմն է համարել:
Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական ծառայության հաղորդման համաձայն՝ ՌԴ պաշտպանության նախարարության խոսնակ Իգոր Կոնաշենկովը հայտարարել է, որ Սիրիայի զարգացումների վերաբերյալ ԱՄՆ-ի պետքարտուխարության խոսնակի արտահայտությունները մոլորեցնող են և Հալեպում հիվանդանոցների ռմբակոծման վերաբերյալ սուտ հայտարարությունները միայն վկայում են ԱՄՆ-ի վարած երկակի քաղաքականության մասին:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Հալեպում մեկնարկել է 5000 ահաբեկիչների և նրանց ընտանիքների տարհանման աշխատանքները:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը նշել է, որ վերջին մեկ տարվա ընթացքում Սիրիայում սպանվել են ԱՊՀ երկրներից Սիրիա մեկնած 2000 զինյալներ: