Նոր քարտեզ է գծագրվում Իրանի, Ռուսաստանի և Սիրիայի առանցքայնությամբ
«Հալեպի ազատագրումից հետո, Իրանի, Ռուսաստանի և Սիրիայի առանցքայնությամբ նոր քարտեզ է գծագրվում»,-ասել է Սիրիայի խորհրդարանի քարտուղարը:
«Թասնիմ» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Խալեդ Ալ-Աբուդը հավաստիացրել է, որ Հալեպի ազատագրումից հետո, տարածաշրջանն ու աշխարհը նոր փուլ են թևակոխել և ներկայումս հաղթաթուղթը Սիրիայի կառավարության և իր դաշնակիցների ձեռքում է:
Անդրադառնալով Սիրիայի բանակայինների կողմից Հալեպի ազատագրմանը, Խալեդ Աբուդը նշել է, որ դա հնարավոր դարձավ երեք երկրների՝ Իրանի, Ռուսաստանի և Սիրիայի երկխոսությամբ և այդ քայլը հեղինակազրկեց ԱՄՆ-ին և մյուս եվրոպական պետություններին:
Սիրիայի խորհրդարանի քարտուղարն ասել է.«Սիրիայի կառավարությունը ձգտում է այլ շրջաններում ևս ձերբազատվել ահաբեկիչներից»:
Նրա խոսքով, Հալեպում Սիրիայի բանակի արձանագրած հաջողությամբ մի շարք պետություններ անկարող են դառնում ներդրում կատարել ահաբեկիչներին և զինված խմբավորումներին օժանդակելու հարցում: