Նոր քարտեզ է գծագրվում Իրանի, Ռուսաստանի և Սիրիայի առանցքայնությամբ
https://parstoday.ir/hy/news/world-i46999-Նոր_քարտեզ_է_գծագրվում_Իրանի_Ռուսաստանի_և_Սիրիայի_առանցքայնությամբ
«Հալեպի ազատագրումից հետո, Իրանի, Ռուսաստանի և Սիրիայի առանցքայնությամբ նոր քարտեզ է գծագրվում»,-ասել է Սիրիայի խորհրդարանի քարտուղարը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 16, 2016 14:10 Asia/Tehran
  • Նոր քարտեզ է գծագրվում Իրանի, Ռուսաստանի և Սիրիայի առանցքայնությամբ

«Հալեպի ազատագրումից հետո, Իրանի, Ռուսաստանի և Սիրիայի առանցքայնությամբ նոր քարտեզ է գծագրվում»,-ասել է Սիրիայի խորհրդարանի քարտուղարը:

«Թասնիմ» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Խալեդ Ալ-Աբուդը հավաստիացրել է, որ Հալեպի ազատագրումից հետո, տարածաշրջանն ու աշխարհը նոր փուլ են թևակոխել և ներկայումս հաղթաթուղթը Սիրիայի կառավարության և իր դաշնակիցների ձեռքում է:

Անդրադառնալով Սիրիայի բանակայինների կողմից Հալեպի ազատագրմանը, Խալեդ Աբուդը  նշել է, որ դա հնարավոր դարձավ երեք երկրների՝ Իրանի, Ռուսաստանի և Սիրիայի երկխոսությամբ և այդ քայլը հեղինակազրկեց ԱՄՆ-ին և մյուս եվրոպական պետություններին:

Սիրիայի խորհրդարանի քարտուղարն ասել է.«Սիրիայի կառավարությունը ձգտում է այլ շրջաններում ևս ձերբազատվել ահաբեկիչներից»:

Նրա խոսքով, Հալեպում Սիրիայի բանակի արձանագրած հաջողությամբ մի շարք պետություններ անկարող են դառնում ներդրում կատարել ահաբեկիչներին և զինված խմբավորումներին օժանդակելու հարցում: