Բրիտանական բանտի ավելի քան 600 բանտարկյալներ խռովություն են սկսել
https://parstoday.ir/hy/news/world-i47059-Բրիտանական_բանտի_ավելի_քան_600_բանտարկյալներ_խռովություն_են_սկսել
Բիրմինհեմի բանտի երեք բանտարկյալներ լուրջ վնասվածքներ են ստացել մոտ 600 մարդու մասնակցությամբ սկսված խռովության հետեւանքով, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 17, 2016 06:14 Asia/Tehran
  • Բրիտանական բանտի ավելի քան 600 բանտարկյալներ խռովություն են սկսել

Բիրմինհեմի բանտի երեք բանտարկյալներ լուրջ վնասվածքներ են ստացել մոտ 600 մարդու մասնակցությամբ սկսված խռովության հետեւանքով, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

Բրիտանական լրատվամիջոցների տվյալներով, բանտարկյալներին հաջողվել է պահակներից խլել բանալիները, գրավել բանտի մի քանի բաժիններ, նաեւ դեղատունը, մարզադահլիճը, պահակների տեխնիկական միջոցների պահեստը։

Մի ամբողջ օր շարունակված խռովության համար բավականաչափ պատճառներ կային՝ լրատվամիջոցների տվյալներով բանտարկյալները գանգատվում էին, որ չեն կարողանում օգտվել մարզադահլիճից, որ իրենց արգելում են հեռուստացույց դիտել, նաեւ՝ վատ սննդից, տաք ջրի բացակայությունից։

Բանտի տարածք են ժամանել ոստիկաններ, ոստիկանական ուղղաթիռ ու շտապ օգնության մի քանի մեքենա։ Բանտարկյալների ու իրավապահների միջեւ դիմակայությունն աստիճանաբար նվազում է։

News.am