Բեռլինում տեղի ունեցածն ահաբեկչություն է․ Մերկել
https://parstoday.ir/hy/news/world-i47506-Բեռլինում_տեղի_ունեցածն_ահաբեկչություն_է_Մերկել
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Բեռլինի կենտրոնում տեղի ունեցածն ահաբեկչություն է, հաղորդում է Reuters-ը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 20, 2016 12:06 Asia/Tehran
  • Բեռլինում տեղի ունեցածն ահաբեկչություն է․ Մերկել

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Բեռլինի կենտրոնում տեղի ունեցածն ահաբեկչություն է, հաղորդում է Reuters-ը։

«Մենք դեռ ամենը չգիտենք, սակայն ենթադրում ենք, որ դա ահաբեկչություն է եղել»,-հայտարարել է Մերկելը։

Նա հայտարարել է, որ երեքշաբթի տեղի կունենա Գերմանիայի անվտանգության խորհրդի նիստ՝ Բեռլինի սուրբծննդյան տոնավաճառի վրա հարձակումը հետաքննելու հարցով։

Նշվում է, որ տեղի ունեցածից հետո Մերկելը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ։ Դեկտեմբերի 19-ի երեկոյն Բեռլինում բեռնատարը մխրճվել է սուրբծննդյան տոնավաճառ այցելած մարդկանց մեջ, որի հետևանքով զոհվել է 12 մարդ։

1in.am