Բեռլինում տեղի ունեցածն ահաբեկչություն է․ Մերկել
Դեկտեմբեր 20, 2016 12:06 Asia/Tehran
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Բեռլինի կենտրոնում տեղի ունեցածն ահաբեկչություն է, հաղորդում է Reuters-ը։
«Մենք դեռ ամենը չգիտենք, սակայն ենթադրում ենք, որ դա ահաբեկչություն է եղել»,-հայտարարել է Մերկելը։
Նա հայտարարել է, որ երեքշաբթի տեղի կունենա Գերմանիայի անվտանգության խորհրդի նիստ՝ Բեռլինի սուրբծննդյան տոնավաճառի վրա հարձակումը հետաքննելու հարցով։
Նշվում է, որ տեղի ունեցածից հետո Մերկելը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ։ Դեկտեմբերի 19-ի երեկոյն Բեռլինում բեռնատարը մխրճվել է սուրբծննդյան տոնավաճառ այցելած մարդկանց մեջ, որի հետևանքով զոհվել է 12 մարդ։
1in.am
Պիտակ