Գերմանիայում անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրա
Դեկտեմբեր 20, 2016 13:27 Asia/Tehran
Գերմանիայի Հեսեն դաշնային հողի մայրաքաղաք Վիսբադենում անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրա։
Հրաձգության հետևանքով զոհվել է 1 կին, երկուսը՝ վիրավորվել են: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով տեղի ոստիկանությանը:
Նշվում է, որ կրակողը փախել է դեպքի վայրից, նրան որոնելու համար ոստիկանությունը կենտրոնացրել է լրացուցիչ ստորաբաժանումներ և ուղղաթիռ:
Հանցագործի շարժառիթները դեռ հայտնի չեն:
1in.am
Պիտակ