Գերմանիան կփոխի էմիգրանտների ընդունման քաղաքականությունը
Դեկտեմբեր 20, 2016 15:06 Asia/Tehran
Գերմանիայի Բավարիայի Սողիալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Հորստ Սիհոֆը պահանջել է փոփոխության ենթարկել այդ երկրի էմիգրանտների ընդունման քաղաքականությունը:
«ԻՌՆԱ»-ի հաղորդմամբ՝ Հորստ Սիհոֆն անդրադառնալով երկուշաբթի օրը Բեռլինում տեղի ունեցած ահաբեկչական գործողությանը, հայտարարել է.-«Պետք է փոփոխության ենթարկել երկրի անվտանգության հետ կապված քաղաքականությունները»:
Բեռլինիում սուրբծննդյան տոնավաճառում բեռնատարի վարորդը մեքենայով մխրճվել է ամբոխի մեջ: Դեպքի հետևանքով զոհվել է 12 մարդ, ևս 48-ը հոսպիտալացվել են:
Գերմանիայի պաշտոնյաները հայտարարել են, որ ԻԼԻՊ-ն իր վրա է վերցրել ահաբեկչական հարձակաման պատասխանատվությունը:
Պիտակ