Ռուսաստանը, Իրանը եւ Թուրքիան Սիրիայի հարցով համատեղ հայտարարություն են արել
https://parstoday.ir/hy/news/world-i47578-Ռուսաստանը_Իրանը_եւ_Թուրքիան_Սիրիայի_հարցով_համատեղ_հայտարարություն_են_արել
Ռուսաստանի, Իրանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարների հայտարարությունը պաշտպանում է Սիրիայի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը՝ որպես ժողովրդավարական եւ աշխարհիկ պետություն, ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 20, 2016 15:30 Asia/Tehran
  • Ռուսաստանը, Իրանը եւ Թուրքիան Սիրիայի հարցով համատեղ հայտարարություն են արել

Ռուսաստանի, Իրանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարների հայտարարությունը պաշտպանում է Սիրիայի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը՝ որպես ժողովրդավարական եւ աշխարհիկ պետություն, ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

«Անհրաժեշտ է հարգել Սիրիայի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։ Ընդհանուր է նաեւ այն կարծիքը, որ Սիրիայի ճգնաժամը չի կարող ռազմական լուծում ունենալ։ Մենք կողմ ենք այլընտրանքային քաղաքական–դիվանագիտական կարգավորմանը»,–ասել է Լավրովը։

«Մենք Իրանի, Ռուսաստանի եւ Թուրքիայի հետ համատեղ հայտարարություն ենք արել Սիրիայի հակամարտությունը դադարեցնելու նպատակով քայլերը համաձայնեցնելու մասին»,– ասել է Լավրովը Թուրքիայի եւ Իրանի ԱԳ նախարարների հետ եռակողմ հանդիպման ավարտին։
news.am